Կրկիչը խորհուրդ է տալիս Սերխի Ռոբերտոյին հեռանալ «Բարսելոնայից»

Կրկիչը խորհուրդ է տալիս Սերխի Ռոբերտոյին հեռանալ «Բարսելոնայից»

«Սթոք Սիթիի» ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը, ով հանդես է եկել «Բարսելոնայում», կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյին խորհուրդ է տալիս այլ ակումբ տեղափոխվել: 

-Սերխի Ռոբերտոյին արդեն ասել եմ, որ նա գրեթե չի խաղում և ժամանակն է մտածել ակումբից հեռանալու մասին: Նա պետք է իր մասին մտածի` չնայած ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» դեռևս արգելում է տրանսֆերային գործարքներ իրականացնել: Սերխին պետք է հեռանա: Կարևոր չէ, թե որտեղ նա կտեղափոխվի, կարևորը` խաղաժամանակ ստանա,-Կրկիչի խոսքերը մեջբերված են «Weloba»-ից:

Հավելենք, որ Բոյան Կրկիչը համալրել է «Սթոք Սիթիի» կազմը 2014 թվականի ամռանը, ԱՊԼ-ում անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 16 խաղի և խփել է 4 գոլ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում