Բեյլ. Նախամրցաշրջանային փուլում տքնաջան կաշխատեմ

Բեյլ. Նախամրցաշրջանային փուլում տքնաջան կաշխատեմ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակնարկել է, որ մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի:

«Մենք հույս ունեինք, որ մրցաշրջանն այլ ավարտ կունենա: «Ռեալը» միշտ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Նախամրցաշրջանային փուլում ես տքնաջան կաշխատեմ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ լինեմ»,-գրել է Բեյլը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գարեթ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում