ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը։ Նախորդ ամսվա համեմատ, Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով և այժմ գտնվում է 84-րդ տեղում:

Աշխարհի ուժեղագույն հավաքականի կոչումը շարունակում է պահպանել աշխարհի չեմպիոն Գերմանիան: Բելգիան բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով Արգենտինային։ Առաջին տասնյակում են նաև Կոլումբիան, Բրազիլիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Ֆրանսիան և Իսպանիան:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Պորտուգալիա՝ 7, Դանիա՝ 29, Սերբիա՝ 45, Ալբանիա՝ 51։ Վարկանիշային ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում