Ստավանգեր. 7-րդ տուրի արդյունքները

Ստավանգեր. 7-րդ տուրի արդյունքները

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտենում շախմատային գերմարցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

7-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը  հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Պարտիան ավարտվեց 20-րդ քայլին, և շախմատիստները կեսական միավոր վաստակեցին: Ուշագրավ է, որ 7-րդ տուրի բոլոր պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

Ստավանգեր. 7-րդ տուր

  • Արոնյան – Անանդ` 0.5 – 0.5
  • Նակամուրա – Գրիշչուկ` 0.5 – 0.5
  • Վաշիե-Լագրավ – Կարլսեն` 0.5 – 0.5
  • Համեր – Գիրի` 0.5 – 0.5
  • Թոփալով – Կարուանա` 0.5 – 0.5

Մասնակիցների դասավորությունը

1. Թոփալով 6 
2. Նակամուրա 4.5 
3. Անանդ 4.5 
4. Գիրի 4 
5. Կարուանա 3 
6. Արոնյան 3
7. Վաշիե-Լագրավ 3 
8. Կարլսեն 2.5 
9. Գրիշչուկ 2.5 
10. Համեր 2 

Հավելենք, որ այսօր կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում