Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտենում շախմատային գերմցաշարը: Այսօր կայացած նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Տուրի մյուս պարտիաներում Գիրին հաղթել է Թոփալովին, Անանդը` Համերին, իսկ Գրիչշուկ-Կարուանա, Նակամուրա-Վաշիե-Լագրավ պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

 

Ստավանգեր, 8-րդ տուր

  • Կարլսեն – Արոնյան` 1 – 0
  • Գրիշչուկ – Կարուանա` 0.5 – 0.5
  • Գիրի – Թոփալով` 1 – 0
  • Անանդ – Համեր` 1 – 0
  • Նակամուրա – Վաշիե-Լագրավ` 0.5 – 0.5

Մասնակիցների դասավորությունը

1. Թոփալով 6 
2. Անանդ 5.5 
3. Գիրի 5 
4. Նակամուրա 5 
5. Կարուանա 3.5 
6. Կարլսեն 3.5 
7. Վաշիե-Լագրավ 3.5
8. Արոնյան 3 
9. Գրիշչուկ 3 
10. Համեր 2 

Հավելենք, որ վերջին՝ 9-րդ տուրում, որը կայանալու է վաղը, Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում