Ստավանգեր. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը

Ստավանգեր. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Արոնյանը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Այսպիսով, 10 շախմատիստների պայքարում Լևոն Արոնյանը վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Առաջին մրցանակին արժանացավ Վեսելին Թոփալովը, ով 9 տուրում վաստակեց 6.5 միավոր:

Ստավանգեր. 9-րդ տուր

  • Արոնյան – Նակամուրա` 0 – 1
  • Վաշիե-Լագրավ – Գրիշչուկ` 0.5 – 0.5
  • Համեր – Կարլսեն` 1 – 0
  • Թոփալով – Անանդ` 0.5 – 0.5
  • Կարուանա – Գիրի` 0.5 – 0.5

Մասնակիցների վերջնական դասավորությունը

1. Թոփալով 6.5 
2. Անանդ 6 
3. Նակամուրա 6 
4. Գիրի 5.5 
5. Կարուանա 4 
6. Վաշիե-Լագրավ 4 
7. Գրիշչուկ 3.5 
8. Կարլսեն 3.5 
9. Արոնյան 3 
10. Համեր 3 

Հետևեք մեզ նաև Telegram-ում