Ամերիկայի գավաթ. Արգենտինան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. Արգենտինան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Չիլիում կայացել է Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ քառորդ եզրափակիչ հանդիպումը. Արգենտինայի հավաքականն առավելության հասավ Կոլումբիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակահատվածն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն իրացնելիս ավելի դիպուկ գտնվեցին Խերարդո Մարտինոյի սաները և հաղթեցին 5:4 հաշվով: Վճռորոշ հարվածն իրացրեց Կարո Տևեսը: Կոլումբիայի հավաքականի կազմում 11-մետրանոցը չկարողացան դիպուկ իրացնել Լուիս Մուրյելը, Խուան Սունիգան և Ժեյսոն Մուրիլյոն: Հավելենք, որ կիսաեզրափակչում Արգենտինան մրցելու է Բրազիլիա-Պարագվայ զույգի հաղթողի հետ, իսկ կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Չիլիի և Պերուի հավաքականները:

Ամերիկայի գավաթ, 1/4 եզրափակիչ
Արգենտինա-Կոլումբիա` 5:4 (11-մետրանոց հարվածաշար)

Հետևեք մեզ նաև Telegram-ում