Ավարտվել է բասկետբոլի՝ պատանիների և աղջիկների առաջնությունը

Ավարտվել է բասկետբոլի՝ պատանիների և աղջիկների առաջնությունը

Հունիսի 23-27-ը Երևանում տեղի ունեցավ 2000-2001թթ. ծնված պատանիների և աղջիկների ՀՀ 2015թ. առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Երևանը և մարզերը ներկայացնող 8-ական թիմեր, հայտնում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Գրանդ սպորտ ակումբի թիմը (մարզիչ՝ Վ. Խաչատրյան), երկրորդ տեղը գրավեց Արաբկիրի մարզադպրոցի թիմը(մարզիչ՝ Ա. Վաթյան), երրորդը՝ Շենգավիթի մարզադպրոցի թիմը(մարզիչ՝ Մ. Սանդրոսյան):

Աղջիկների մրցաշարում բոլորից ուժեղ գտնվեց ԽՄՕՄՄ-ի թիմը(մարզիչներ՝ Վ. Հարությունյան, Լ. Բաղդասարյան), երկրորդ տեղը գրավեց Գրանդ սպորտ ակումբի թիմը(մարզիչ՝ Վ. Խաչատրյան), երրորդ տեղը գրավեց Արցախի աղջիկների թիմը(մարզիչ՝ Գ.Շահնազարյան):  Հաղթողներն ու մրցանակակիրները ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում