Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

Ջերմուկում մեկնարկել է Վայոց Ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Վայոց Ձորի մարզպետ, Վայոց Ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, մրցաշարի հովանավոր՝ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչ Նառա Ղազարյանը և այլք:

Միջոցառման ընթացքում կատարվել է նաև վիճակահանության արարողությունը: Մինչև 10, 12 և 18 տարիքային խմբերում հանդես եկող, ընդհանուր առմամբ շուրջ 280 երեխաներ միմյանց դեմ կպայքարեն շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից բացի մրցավայր են ժամանել նաև հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Թուրքմենստանից, Պարսկաստանից և Ղազախստանից: Այսօր կկայանան 1-ին տուրի հանդիպումները:

Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում