Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հիվանդ են (ծաղրանկար)

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հիվանդ են (ծաղրանկար)

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում Պարագվայի հավաքականին պարտվելուց հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել էր, որ իր սաներից շատերը հիվանդ են եղել:

«Չեմ ցանկանում, որ ասածս որպես արդարացում հնչի, սակայն վերջին օրերին Բրազիլիայի հավաքականի 15 ֆուտբոլիստ հիվանդ է եղել: Ես ստիպված եմ եղել սահմանափակ մարզումներ անցկացնել: Տղաները գլխացավ են ունեցել, սրտխառնոց: Պարագվայի հետ խաղում մեզ չբավարարեց արագությունը»,-ասել էր Դունգան:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման Դունգայի հայտարարությունն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում