Խարան Կավանիին սադրելիս ասել է, որ նրա հայրը քսան տարով ազատազրկվելու է

Խարան Կավանիին սադրելիս ասել է, որ նրա հայրը քսան տարով ազատազրկվելու է

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի՝ Ուրուգվայի և Չիլիի հավաքականների միջև հանդիպման ժամանակ չիլիացի պաշտպան Գոնսալո Խարայի և Ուրուգվայի հարձակվող Էդինսոն Կավանիի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։

«Marca»-ի հաղորդմամբ՝ Խարան Կավանիին ասել է նաև, որ նրա հորը քսան տարով ազատազրկելու են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարգապահական կոմիտեն Խարային երեք խաղով որակազրկել է։ Բացի այդ, չիլիացին 7500 դոլարի չափով տուգանք կվճարի։

Կավանիի հայրն այս պահին ազատազրկման մեջ է։ Նա վթարի է ենթարկել 19-ամյա մոտոցիկլիստի, ով հիվանդանոցում մահացել է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում