Պովետկինը գիտի՝ ինչպես հեշտությամբ հաղթել Կլիչկոյին

Պովետկինը գիտի՝ ինչպես հեշտությամբ հաղթել Կլիչկոյին

Ռուս գերծանրքաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը հայտարարել է, որ գիտի, թե ինչպես է պետք գործել ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի դեմ ռևանշ մենամարտի ժամանակ։

-Ինչպե՞ս հաղթել Կլիչկոյին։ Ամեն ինչ պարզ է։ Կարևոր է մենամարտին մոտենալ լավ մարզավիճակում և ամեն ինչ տակտիկապես անել՝ ինչպես մոտենալ, ինչպես կռանալ, հատկապես՝ ինչպես կրճատել կամ պահպանել տարածությունը։ Բայց սա մենամարտի պլանն է, կարևոր է նաև այն իրականացնել կարողանալը։ Հույս ունեմ, որ ես կկարողանամ այդ անել,-ասել է Պովետկինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում