Պաշտոնական. Պետր Չեխը տեղափոխվեց «Արսենալ» (լուսանկարներ)

Պաշտոնական. Պետր Չեխը տեղափոխվեց «Արսենալ» (լուսանկարներ)

 

«Չելսիի» արդեն նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան շարունակելու է «Արսենալում»: Այս մասին հաղորդում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Չեխն արդեն բուժզննում է անցել, երկարաժամկետ պայմանագիր է կնքել և շուտով կսկսի մարզվել նոր թիմակիցների հետ: Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Արսենալի» ղեկավարությունը Չեխի համար վճարել է 15 մլն եվրո: 

Պետր Չեխը «Չելսիում» հանդես է եկել 2004 թվականից, այս ընթացքում մասնակցել է ավելի քան 400 հանդիպման, չորս անգամ հաղթել է առաջնությունում և Անգլիայի գավաթի խաղարկությունում, երեք անգամ` Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, երկու անգամ` Անգլիայի Սուպերգավաթում, մեկական անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում