Ամերիկայի գավաթ. Չիլին կիսաեզրափակչում հաղթեց Պերուին (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. Չիլին կիսաեզրափակչում հաղթեց Պերուին (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի առաջին կիսաեզրափակչում հանդիպեցին Չիլիի և Պերուի հավաքականները։

Մրցաշարի տանտերերը կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ և դուրս գալ եզրափակիչ։ Ընդ որում, Պերուի հավաքականը հանդիպման 20-րդ րոպեին մնաց տասը հոգով. երկրորդ զգուշացումն ստանալով՝ դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Սամբրանոն։

Ամերիկայի գավաթ, 1/2 եզրափակիչ

Չիլի – Պերու՝ 2:1 (1:0, 1:1)
Գոլերը՝ 1:0 – 42 Վարգաս, 1:1 – 60, Մեդել (ինքնագոլ), 2:1 – 64 Վարգաս

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ երկրորդ խաղում կմրցեն Պարագվայի և Արգենտինայի հավաքականները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում