Տուխելի գլխավորությամբ «Բորուսսիան» առաջին մարզումն է անցկացրել (ֆոտոշարք)

Տուխելի գլխավորությամբ «Բորուսսիան» առաջին մարզումն է անցկացրել (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսսիան» սկսել է նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին: Այսօր դորտմունդյան թիմի ֆուտբոլիստները` այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջին անգամ մարզվել են նոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ վերջինս փոխարինել է Յուրգեն Կլոպին:

Նշենք նաև, որ Գերմանիայի 2015-16թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 14-ին: Առաջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան» մրցելու է Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում