Ռոխո. Անխել դի Մարիան «Ման. Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է

Ռոխո. Անխել դի Մարիան «Ման. Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն գովաբանել է թիմակիցներ Անխել դի Մարիային և Դավիդ դե Խեային:

-Կարծում եմ` Անխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք, բայց Անխելը լավագույններից է ինչպես ակումբում, այնպես էլ աշխարհում: Մրցաշրջանը նրա համար բարդ էր, թիմին հարմարվելու տեսանկյունից խնդիրներ եղան, բայց դա նորմալ է: Համոզված եմ` ապագայում նա հրաշալի է խաղալու:

Դավիդ դե Խեան եթե աշխարհի լավագույն դարպասապահը չէ, ապա շատ մոտ է դրան: Նա հարմարվել է Անգլիայի Պրեմիեր լիգային: Դավիդն անհավանական մակարդակով է հանդես գալիս: Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի դարպասապահին մյուսները ևս գնահատում են,-Ռոխոյի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում