Ռամոսի մայր. Որդիս ցանկանում է մնալ Մադրիդում (տեսանյութ)

Ռամոսի մայր. Որդիս ցանկանում է մնալ Մադրիդում (տեսանյութ)

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մայրը` Պակի Գարսիան «Jugones»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ որդին ցանկանում է մնալ մադրիդյան թիմում: 

«Անկեղծ ասած` ես չեմ կարող խոսել: Կարծում եմ` Սերխիոն ցանկանում է մնալ Մադրիդում: Մադրիդը մյուսներից առաջ է: Մանչեսթե՞ր… Ո՛չ, ո՛չ, նա սիրում է Իսպանիան»,-ասել է Պակի Գարսիան:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալի» ղեկավարության հետ չի կարողանում համաձայնություն ձեռք բերել պայմանագրի երկարաձգման հարցում: Մադրիդյան թիմի երկրորդ ավագը նոր պայմանագրով ցանկանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ ստանալ, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով ավելի վաղ հրաժարվել էր խոսել այս թեմայով, մտադիր չէ այդքան գումար վճարել:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սերխիո Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ իսպանացին դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

ÚLTIMA HORA en #Jugones. La madre de Ramos: “Sergio se quiere quedar en el Real Madrid”. https:/t.co/mTD8rDNwME

— El Chiringuito TV (@elchiringuitotv) 30 июня 2015

“>

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում