Մալդինի. Մեսսին արդեն գերազանցել է Մարադոնային

Մալդինի. Մեսսին արդեն գերազանցել է Մարադոնային

Իտալիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին համեմատել է «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլային աստղերին և արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնային։

-Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը ֆենոմենալ են, նրանց վիճակագրությունը խոսում է նրանց փոխարեն։ «Բարսելոնան» արդեն մտել է պատմության մեջ, այդ թիմին հաջողվել է բազմաթիվ ռեկորդներ գերազանցել։

Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ինչքան ես տեսնում եմ, նա արդեն, հավանաբար, գերազանցել է Մարադոնային՝ հաշվի առնելով Լիոնելի՝ վերջին տարիների բոլոր ձեռքբերումները,-ասել է Մալդինին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում