ՉԼ. «Փյունիկը» հաղթեց առաջին խաղում

ՉԼ. «Փյունիկը» հաղթեց առաջին խաղում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»։

Հանդիպման առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց հաջողության հասնել։ Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Վարդգես Սաթումյանը առաջ մղեց «Փյունիկին», իսկ ընդամենը երկու րոպե անց Սեսար Ռոմերոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Սակայն «Փյունիկին» չհաջողվեց պահպանել երկու գնդակի առավելությունը։ 71-րդ րոպեին Ադոլֆո Հիրչը գրավեց «Փյունիկի» դարպասը։

ՉԼ, որակավորման առաջին փուլ
«Փյունիկ» – «Ֆոլգորե»՝ 2:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում