Բլատերը ներկա չի գտնվի Կանանց աշխարհի առաջնության եզրափակչին

Բլատերը ներկա չի գտնվի Կանանց աշխարհի առաջնության եզրափակչին

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մարզադաշտից չի հետևի Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին կանադական Վանկուվերում։

Բլատերի փաստաբան Ռիչարդ Կալենը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահը չի կարող հետևել եզրափակչին անձնական պատճառներով։ Կալենը հրաժարվել է ներկայացնել Բլատերի պարզաբանումները մերժման վերաբերյալ։ Պաշտոնյան բաց կթողնի նաև ֆուտբոլիստուհիների պարգևատրման արարողությունը։

Ավելի վաղ Բլատերը չեղյալ էր հայտարարել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հետ կապված Նոր Զելանդիա կատարելիք ուղևորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում