Արգենտինան ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Արգենտինան ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Պարագվայի ընտրանու նկատմամբ:

Խերարդո Մարտինոյի սաները հաղթեցին 6:1 հաշվով. Անխել դի Մարիան դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, Մեսսին երեք գոլային փոխանցում կատարեց, գոլերով աչքի ընկան Ռոխոն, Պաստորեն, Ագուերոն և Իգուայինը: Պարագվայի հավաքականի միակ գոլը խփեց Լուկաս Բարիոսը:

Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հուլիսի 4-ին, Արգենտինայի ընտրանին մրցելու է տանտերերի` Չիլիի հավաքականի հետ, որը երեկ պայքարից դուրս էր թողել Պերուին:

Ամերիկայի գավաթ, 1/2 եզրափակիչ

Արգենտինա-Պարագվայ` 6:1
Գոլերը` Ռոխո 15՛ Պաստորե 27՛, դի Մարիա 47՛, 53՛, Ագուերո 80՛, Իգուային 83՛ – Բարիոսն 43՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում