ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 10-րդն է

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 10-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Շախմատիստների նոր վարկանիշների վրա ազդեցություն է թողել Ստավանգերում կայացած սուպերմրցաշարը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստի կոչումը շարունակում է պահպանել Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում Վիշվանաթան Անանդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վեսելին Թոփալովը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին նահանջել է և այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Արոնյանի պաշտոնական ԷԼՕ-ն 2 765 է, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից սկսած:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն 2853
2. Վիշվանաթան Անանդ 2816
3. Վեսելին Թոփալով 2816
4. Հիկարու Նակամուրա 2814
5. Ֆաբիանո Կարուանա 2797
6. Անիշ Գիրի 2791
7. Վլադիմիր Կրամնիկ 2783
8. Ուեսլի Սո 2780
9. Ալեքսանդր Գրիշչուկ 2771
10. Լևոն Արոնյան 2765

Նշենք նաև, որ Գաբրիել Սարգսյանը 66-րդ տեղում է (2673), իսկ Սերգեյ Մովսեսյանը` 96-րդ (2653): Ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում