Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է «Արսենալին»

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է «Արսենալին»

Եվրոպայի առաջնության նախապատրաստվող բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Տուլայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Տուլա-Արսենալ» թիմի հետ: Մեծահասակների հետ պայքարում հայ բասկետբոլիստները զիջել են 75:83 հաշվով: 

ՀԲՖ-ի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականն այժմ մերձմոսկովյան Չեխով քաղաքում է նախապատրաստվում Եվրոպայի առաջնության մեկնարկին: Հուլիսի 7-ին մեր ընտրանին ուղևորվելու է Հունգարիա, որտեղ էլ հուլիսի 9-ին մեկնարկելու է B դիվիզիոնի առաջնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում