Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ չորրորդ մենամարտը վերջինն է լինելու

Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ չորրորդ մենամարտը վերջինն է լինելու

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կարծում է, որ հուլիսի 18-ին Հալլեիում կայանալիք մենամարտում հաղթանակ է տոնելու Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

-Ես երկու անգամ հաղթել եմ նրան, իսկ մեր երկրորդ մենամարտի ժամանակ վնասվածք ունեի: Կարող եմ երաշխավորել, որ մեր չորրորդ մենամարտը վերջինն է լինելու: Ռոբերտը շատ է հարվածում, բայց մահացու հարված չունի: Չեմ կարող երաշխավորել նոկաուտ, բայց մարզասերների մոտ չեմ թողնի կասկած, թե ով է լավագույնը,-Աբրահամի խոսքը մեջբերված է «Fightnews»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում