Ֆուտբոլիստներ, ովքեր խլել են իրենց ընկերների սիրելիներին

Ֆուտբոլիստներ, ովքեր խլել են իրենց ընկերների սիրելիներին

Ավելի վաղ «Խաղից դուրս» խորագրում ներկայացրել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր դավաճանել են իրենց կանանց, իսկ այժմ ներկայացնում ենք իրենց ընկերների սիրելիներին խլած ֆուտբոլիստներին:

Կրիստիան Լելլ-Մելանի Ռիկինգեր-Մեսութ Օզիլ

2014-ի հոկտեմբերին Մեսութ Օզիլը հայտնվեց գերմանական «Bild» ամսագրի առաջին էջում: Ծննդյան տոնի առթիվ նա գլուխկոտրուկի տեսքով նվեր ստացավ. «Սիրային քաոս». Օզիլի սիրելին բղավում էր DSDS-ի ժամանակ (գերմանական երաժշտական շոու. «Գերմանիան սուպերաստղի է փնտրում»): Մենդի Կապրիսոն, ով ժյուրիի անդամներից էր, լաց եղավ ընկերոջը կորցնելու սթրեսի պատճառով: Ինչպես պնդում էր ամսագիրը՝ Մեսութն արդեն բաժանվել էր ընկերուհուց ու սիրավեպ էր սկսել մոդել Մելանի Ռիկինգերի հետ: Նրան դավաճանության մեջ մեղադրել է «Բավարիայի» նախկին պաշտպան Կրիստիան Լելլը, ով WhatsApp-ում հայտնաբերել էր Մեսութի ու Մելանիի ինտիմ նամակագրությունը:

«Մեսութն օգտվեց իր հայտնիությունից ու միտումնավոր խցկվեց մեր հարաբերություններում: Դա նորմալ չէ»,-հայտարարել էր Կրիստիանը: Ուշագրավ է, որ վերջինս արդեն հայտնվել էր դավաճանվածի կարգավիճակում. 2010-ին էլ նրա նախկին ընկերուհին հղիացել էր երեք երեխաների հայր Միխայել Բալլաքից:

Քևին դե Բրոյնե-Կառոլին Լինեն-Տիբո Կուրտուա

2014-ի նոյեմբերին եվրոպական մամուլը գրում էր բելգիական սիրային եռանկյունու մասին: Կառոլին Լինենը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց Բելգիայի հավաքականի և «Չելսիի» նախկին թիմակիցներ Տիբո Կուրտուայի ու Քևին դե Բրոյնեի հետ կապի պատճառով: Կարոլինը բելգիական «Story Magazine»-ին պատմել էր, որ Քևինն էլ դեռ 2012-ին է դավաճանել իրեն նախկին ընկերուհու հետ:

«Քևինն ինձ դավաճանեց, ու ես մտածեցի՝ ինչու չեմ կարող նույն բանն անել: Ես ամիսներ շարունակ լռել եմ, որովհետև ցանկացել եմ պահպանել մեր հարաբերությունները: Սակայն «Keep It Simple Kevin» գրքում նա հիշատակեց իմ ու Կուրտուայի կապի մասին, ու ես չնայած նրա ծնողների՝ ամեն ինչի մասին լռելու խնդրանքներին պատմեցի իմ պատմությունը»:

21-ամյա աղջկա խոսքերով «Չելսիի» դարպասապահ Կուրտուան իր նախկին ընկերոջից բարեկիրթ է. իրեն Մադրիդ է հրավիրել «Ատլետիկոյում» խաղալու ընթացքում, հաճախ ընթրիք է պատրաստել: 

Մաքսի Լոպես-Վանդա Նարա-Մաուրո Իկարդի

2013-ի նոյեմբերին Մաքսի Լոպեսը բաժանվեց Վանդա Նարայից: 5 տարվա ամուսնության ընթացքում արգենտինուհի մոդելը հարձակվողից 3 որդի էր ունեցել: Ամեն ինչ փչացրեց 20-ամյա Մաուրո Իկարդին՝ Լոպեսի նախկին թիմակիցը: Երիտասարդ ու տաքարյուն Իկարդին Վանդային սեր խոստովանեց Twitter-ով, ապա Instagram-ում Լոպեսի երեխաների հետ լուսանկարներ հրապարակեց, իսկ Մաքսին դավաճան կնոջը դռան տեղը ցույց տվեց:

2014-ի ապրիլին ֆուտբոլիստները հանդիպեցին «Սամպդորիա»-«Ինտեր» խաղի ժամանակ: Մաքսին Իկարդիի ձեռքը չսեղմեց, իսկ իտալական մամուլը հանդիպումն անվանեց «Wanda Derby»: Բաժանումից որոշ ժամանակ անց Վանդան փորձեց արդարանալ.

«Ես նրան դավաճանել եմ միայն իր դավաճանությունից հետո: Դժբախտ էի` չնայած շքեղ կյանքով էի ապրում: Մաքսին միշտ անտեսել է ինձ: Ես փորձում էի պահպանել ամուսնությունս միայն երեխաներիս հանդեպ սիրուց դրդված: Նրան շատ անգամներ եմ ներել, բայց հասկաա՝ կան բաներ, որ չի կարելի մոռանալ»:

Հիմա Վանդան Մաուրոյի և երեխաների հետ Միլանում է ապրում: Որպես սիրո նշան նրանք միմյանց անուններով դաջվածքներ են արել:

Ուեյն Բրիջ-Վանեսա Պերրոնսել-Ջոն Թերրի

Վանեսա Պերրոնսելը և Ուեյն Բրիջը քաղաքացիական ամուսնությամբ 2005-2009թթ. միասին են ապրել: 2006-ի նոյեմբերի 21-ին նրանք որդի ունեցան, իսկ հաջորդ օրը պաշտպանը 4-ամյա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ: Այնտեղ նա խաղում էր իր լավագույն ընկերոջ՝ Ջոն Թերրիի հետ: 

Երբ Վանեսան և Ուեյնը բաժանվեցին՝ ֆրանսիացի մոդելը տեղափոխվեց Լոնդոնի հարավ-արևմուտք, որտեղ հարևանությամբ բնակվող Թերրին զանգահարեց Վանեսային ու առաջարկեց հաշտվել Ուեյնի հետ, քանի որ նրանց հիանալի զույգ էր համարում: Սա հաստատել են Վանեսայի լավագույն ընկերուհիները՝ Անտոնիան ու Նադինը: Նրանք վստահեցնում էին, որ զանգերին հաջորդել են այցելությունները: 

2010-ի հունվարին Թերրին քաղաքացիական դատարան դիմեց, որպեսզի արգելի մամուլին խոսել այդ թեմայով: Նա վախենում էր, որ խոսակցությունները կվնասեն կնոջ ու երեխաների հետ հարաբերություններին (արդյունքում դա նրան զրկեց Անգլիայի հավաքականի ավագի թևկապից): Դատարանին ներկայացրած հայցը որևէ մեկին չզարմացրեց, բայց նրան անընդհատ տարավ դեպի լրագրողների դռները: Ջոնը և Վանեսան սկսեցին հանդիպել, արդյունքում Վանեսան հղիացավ ու Ջոնի խնդրանքով հեռացրեց երեխայից, իսկ հետո պարզվեց, որ դավաճանությունը սկսվել է դեռևս 2006 թվականից: Այս ամենից հետո Բրիջը հրաժարվեց հանդես գալ հավաքականում այնքան ժամանակ, քանի դեռ Թերրին կկրի այդ մարզաշապիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում