Գևորգ Ղազարյանը հեռացել է «Կերկիրայից»

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Կերկիրայից»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հեռացել է «Կերկիրայից»: Հունական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լրացել է Ղազարյանի և մի քանի այլ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը:

«Կերկիրան» շնորհակալություն է հայտնել այդ ֆուտբոլիստներին և կարիերայի շարունակության հարցում նրանց հաջողություն է մաղթել: Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը 2015 թվականի ձմռանն էր «Օլիմպիակոսից» տեղափոխվել «Կերկիրա»՝ կնքելով մինչև հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում