Պաշտոնական. Մոնտոյան պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ (լուսանկար)

Պաշտոնական. Մոնտոյան պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ (լուսանկար)

 

«Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան ժամանել է Միլան և շուտով պայմանագիր է կնքել «Ինտերի» ղեկավարության հետ: Օդանավակայանում Մոնտոյային դիմավորել է «Ինտերի» նախագահ Էրիկ Թոհիրը: Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումի Twitter-ի էջից:



Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Մոնտոյան համալրելու է «Ինտերի» կազմը վարձակալական հիմունքներով, ինչի համար «Բարսելոնան» 1.5 մլն եվրո կստանա: Ավելի վաղ Մոնտոյան հայտարարել էր, որ չնայած «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իրեն չի վստահում` ցանկանում է վարձակալությունից հետո վերադառնալ կատալոնական ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում