Գործակալ. Անխել դի Մարիան և Օտամենդին «Ռեալ» չեն տեղափոխվի

Գործակալ. Անխել դի Մարիան և Օտամենդին «Ռեալ» չեն տեղափոխվի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան «Ռեալ» չի վերադառնա, իսկ «Վալենսիայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդի մադրիդյան ակումբի հետ պայմանագիր չի կնքի: Այս մասին «Cope»-ի հետ զրույցում ասել է երկու ֆուտբոլիստների գործակալ Էուխենիո Լոպեսը:

Վերջին օրերին իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո դի Մարիան դեմ չէ վերադառնալ «Ռեալ», սակայն գործակալը նշել է, որ արգենտինացին նման մտադրություն չունի: Իր հերթին Օտամենդին դիտարկվում էր որպես Սերխիո Ռամոսին փոխարինող, եթե վերջինս որոշի հեռանալ մադրիդյան ակումբից, սակայն Էուխենիո Լոպեսը հերքել է նաև այդ լուրերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում