Չեխ. Պետք է լավ հարաբերություններ հաստատեմ «Արսենալի» պաշտպանների հետ

Չեխ. Պետք է լավ հարաբերություններ հաստատեմ «Արսենալի» պաշտպանների հետ

«Չելսիից» «Արսենալ» տեղափոխված Պետր Չեխը հույս ունի, որ նախամրցաշրջանային փուլում կկարողանա լավ փոխհարաբերություններ հաստատել «զինագործների» պաշտպանների հետ:

-Մենք մի ամբողջ նախամրցաշրջանային փուլ ենք ունենալու իրար շատ լավ ճանաչելու համար: Ես գիտեմ անգլիական Պրեմիեր լիգան, և դա իմ առավելությունն է: Այժմ պետք է պարզապես լավ հարաբերություններ հաստատեմ պաշտպանների հետ: Համոզված եմ` դա շուտով կհաջողվի: Անհամբերությամբ եմ սպասում «Արսենալի» ֆուտբոլիստների հետ խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը, քանի որ կարծում եմ` նրանք բոլորն իմ թիմի կարևոր մասն են,-ասել է Չեխն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում