Ջոկովիչ. Տոմիչի հետ հեշտ խաղ չի լինելու

Ջոկովիչ. Տոմիչի հետ հեշտ խաղ չի լինելու

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում Յարկո Նիեմինենի նկատմամբ 6:4, 6:2, 6:3 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է Բերնարդ Տոմիչի հետ առաջիկա խաղի մասին:

-Առաջին գեյմում Նիեմինենը հիանալի մատուցումներ էր կատարում: Ես կարողացա պահպանել հանգստությունս և հավատում էի, որ կարող եմ հաղթել: Դա ինձ հաջողվեց: Կարծում եմ` հանդիպման առանցքային դրվագը առաջին սեթի 10-րդ գեյմն էր, որը ես կարողացա հաղթել: Դրանից հետո ավելի ազատ խաղացի:  Ընդհանուր առմամբ կարողացա վերահսկել կորտի դրությունը, և ինձ համար ամեն ինչ հաջող ընթացավ:

Սպասում եմ, որ Տոմիչը լավ մատուցումներ է կատարելու և անկախատեսելի է խաղալու: Հենց այդպես է նա միշտ հանդես գալիս: Նա շատ տաղանդավոր թենիսիստ է և սիրում է խոտածածկ կորտեր: Հեշտ խաղ չի լինելու,-Ջոկովիչի խոսքերը մեջբերված են «Ուիմբլդոնի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում