ԿԱԱ. Եզրափակչում կխաղան ԱՄՆ-ի և Ճապոնիայի հավաքականները (տեսանյութ)

ԿԱԱ. Եզրափակչում կխաղան ԱՄՆ-ի և Ճապոնիայի հավաքականները (տեսանյութ)

Կանադայում ընթացող կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Ճապոնիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Անգլիայի նկատմամբ և պատվավոր տիտղոսի համար պայքարելու հնարավորություն է ստացել: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ են խփել, իսկ հանդիպման ավելացրած ժամանակում` 93-րդ րոպեին Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Լորա Բասետը դարձել է ինքնագոլի հեղինակ:

Եզրափակչում Ճապոնիայի հավաքականը մրցելու է ԱՄՆ-ի ընտրանու հետ, որը պայքարից դուրս էր թողել Գերմանիային: Նշենք, որ Ճապոնիան աշխարհի գործող չեմպիոնն է, իսկ ԱՄՆ-ի հավաքականը երկու անգամ է հաղթել աշխարհի առաջնությունում:

Տեսանյութը հասանելի է Youtube-ում դիտման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում