Ֆերնանդես. Պոգբան ցանկանում է խաղալ կա՛մ «Բարսելոնայում», կա՛մ «Ռեալում»

Ֆերնանդես. Պոգբան ցանկանում է խաղալ կա՛մ «Բարսելոնայում», կա՛մ «Ռեալում»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է կարիերան Իսպանիայում շարունակել: «Պարի Սեն Ժերմենի», «Ատլետիկի» և «Էսպանյոլի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսը հայտարարել է, որ Պոլը ցանկանում է  տեղափոխվել կա՛մ «Ռեալ», կա՛մ Բարսելոնա»:

-Պոգբան լավ հեռանկար ունի: Մի քանի շաբաթ առաջ զրուցել եմ նրա հետ, և նա Իսպանիայի առաջնությունում խաղալու ցանկություն է արտահայտել: Նա ցանկանում է խաղալ կա՛մ «Ռեալում», կա՛մ «Բարսելոնայում», քանի որ ուզում է տիտղոսներ նվաճել: Պոլը հաղթողի հոգեբանություն ունի և նրան անհրաժեշտ է, որ կողքին ուժեղ ֆուտբոլիստներ լինեն,-Ֆերնանդեսի խոսքը մեջբերված է «Cope»-ից:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Բարսելոնան» Պոգբայի համար 80 մլն եվրո է առաջարկել, սակայն «Յուվենտուսը» մերժել է այդ առաջարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում