Բենիտեսը ցանկանում է` Լյորենտեն տեղափոխվի «Ռեալ»

Բենիտեսը ցանկանում է` Լյորենտեն տեղափոխվի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով:

«La Sexta»-ն հաղորդում է, որ Բենիտեսն «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է գնել Լյորենտեի տրանսֆերը, քանի որ թիմին դասական կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ: Վերոնշյալ աղբյուրի հավաստմամբ` Լյորենտեն դեմ չէ կարիերայի նման շարունակությանը:

Հավելենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրեի համաձայն` Ռաֆայել Բենիտեսը Պերեսին խնդրել էր ձեռք բերել երկու կիսապաշտպանի և մեկ ֆուտբոլիստի, ով կկարողանա լավ խաղալ աջ եզրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում