Պաշտոնական. Լուկաս Վասկեսը վերադարձավ «Ռեալ»

Պաշտոնական. Լուկաս Վասկեսը վերադարձավ «Ռեալ»

Կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Էսպանյոլում», վերադարձել է «Ռեալ»: Մադրիդյան ակումբի ղեկավարության հետ Վասկեսը մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Լուկաս Վասկեսը «Ռեալի» սան է, 2014-15թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել էր «Էսպանյոլ», իսկ «Ռեալը» պահպանել էր մրցաշրջանի ավարտից հետո նրա տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունքը:

Հավելենք, որ Իսպանիայի նախորդ առաջնություում Վասկեսը մասնակցել է 33 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում