ՀՊՏՀ-ն կմասնակցի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարին

ՀՊՏՀ-ն կմասնակցի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարին

Շվեյցարիա Նիոն քաղաքում տեղեկայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2015/2016 թթ. խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն մոլդովական «Պրոգրեսը» և բելգիական «Հալլե-Գույկ» թիմը: Նախնական փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, Մոլդովայում: Պայքարը շարունակելու հնարավորություն կստանան միայն 8 խմբերի հաղթողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում