Գվարդիոլա. Չեմ ցանկանում խաղալ հակագրոհներով

Գվարդիոլա. Չեմ ցանկանում խաղալ հակագրոհներով

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մտադիր չէ փոխել իր թիմի խաղաոճը: Այդ մասին Գվարդիոլան խոսել է` պատասխանելով այն հարցին, թե չի ցանկանում արդյոք, որ մյունխենյան թիմն ավելի շատ հակագրոհներ կազմակերպի:

-Ինձ դուր են գալիս հակագրոհները, բայց իմ թիմը դրա համար չեն խաղում: Մեծագույն թիմերը պետք է կարողանան խաղալ փոքր տարածությունների վրա: Ես չեմ ցանկանում խաղալ հակագրոհներով, քանի որ այդ դեպքում ստիպված ես լինում խորքից գործել,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում