Եվրոպայի լիգա. «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Եվրոպայի լիգա. «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Գյումրու «Շիրակը» հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի` 2015-16թթ. խաղարկությունում:

Որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Շիրակը» «Քաղաքային» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Բոսնիան և Հերցոգովինան ներկայացնող «Զրինսկի» թիմի նկատմամբ: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժան Ժակ Բուգուհին: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 9-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ

«Շիրակ»-«Զրինսկի»` 2:0
Գոլերը` Բուգուհի 19՛, 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում