Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» հաղթեց «Սենթ Ջոնսթոնին»

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» հաղթեց «Սենթ Ջոնսթոնին»

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» հանդիպումը: Աբրահամ Խաշմանյանի սաները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին շոտլանդական թիմի նկատմամբ և պահպանեցին երկրորդ փուլում հանդես գալու հնարավորությունը: Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 9-ին:

Հավելենք, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» մրցելու է «Ցրվենա զվեզդա» (Սերբիա)-«Կայրաթ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ

«Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն»`1:0
Գոլը` Մանասյան 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում