Աբրահամ Խաշմանյան. Պետք չէ մոռանալ` պատասխան խաղ կա

Աբրահամ Խաշմանյան. Պետք չէ մոռանալ` պատասխան խաղ կա

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» (1:0) հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ մրցակիցը լավ կազմակերպված թիմ է և չնայած այս հաղթանակին` պատասխան խաղում բավականին բարդ է լինելու:

«Տղաները կատարեցին իրենց առաջադրանքը, բայց պետք չէ մոռանալ, որ պատասխան խաղ կա և բավականին դժվար հանդիպում է սպասվում: Ընդամենը 15 օր է` ինչ մարզումների անցկացման գործընթացում է: Դա հաշվի առնելով` շատ լավ խաղ ցույց տվեցինք»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կարծում է, որ հուլիսի 9-ին կայանալիք պատասխան խաղի վրա կարող է ազդեցություն թողնել երկար ճանապարհը. «Մոտ մեկ օր թիմը ճանապարհին է անցկացնելու և պատրաստվելու քիչ ժամանակ է ունենալու, ինչը կխոչընդոտի մարզումների կազմակերպմանը»։

Վերջում Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ իր սաները չպետք է ընկնեն էյֆորիայի մեջ և պետք է պատվով դուրս գան այս դիմակայությունից։

Հավելենք, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» մրցելու է «Ցրվենա զվեզդա» (Սերբիա)-«Կայրաթ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում