Բերեզովսկի. Ավելի լավ է լինել խոստումնալից մարզիչ, քան ծերացող մարզիկ

Բերեզովսկի. Ավելի լավ է լինել խոստումնալից մարզիչ, քան ծերացող մարզիկ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Невское времья»-ին տված հարցազրույցում խոսել է կարիերան ավարտելու ու «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական անձնակազմում աշխատելու որոշման մասին:

-Իսկապես որոշել եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերաս: Այժմ աշխատում եմ «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական անձնակազմում: Հարմարվում եմ նոր պարտականություններին: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ անսպասելի ստացվեց: Ես ծրագրում էի շարունակել խաղալ, սակայն Հայաստանի հավաքականի պորտուգալացիների հետ խաղից հետո փոխեցի ծրագրերս:

-Եվ ամեն դեպքում «Ռոման Բերեզովսկին ավարտում է կարիերան» արտահայտությունը չի հնչում…

-Գիտեք` պետք է ամեն ինչին լավատեսությամբ նայել: Ավելի լավ է լինել խոստումնալից մարզիչ, քան ծերացող մարզիկ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղում մեր ընտրանին 2:3 հաշվով պարտություն կրեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում