Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է ՄԳՈւ-ին

Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է ՄԳՈւ-ին

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Վիկտոր Ուսկովի սաները Մոսկվայում մրցել են Ռուսաստանի Ուսանողական լիգայի հաղթող ՄԳՈւ-ի հետ: Մեր ընտրանին հաղթել է 91:80 հաշվով: 

Հայաստանի հավաքականին հաղթական միավորներ են բերել հետևյալ բասկետբոլիստները

Արտյոմ Թավաքալյան-21
Միքայել Պողոսյան-18
Սերգեյ Պոլուխին-16
Անդրեյ Կոնստանտինով-16
Էդգար Բաբայան-8
Ռիչարդ Էլմոյան-5
Նիկիտա Զախարով-4
Մհեր Պետրոսյան-2
Ռաֆիկ-Ուզունյան-1

Հիշեցնենք, որ Հայաստանը նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում