Ագուերո. Ամերիկայի գավաթը մեզ դրական էմոցիաներ կհաղորդի

Ագուերո. Ամերիկայի գավաթը մեզ դրական էմոցիաներ կհաղորդի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Ամերիկայի գավաթի եզրափակիչ` Չիլիի հետ հուլիսի 4-ին կայանալիք խաղից ունեցած սպասումներից:

-Անձամբ ես փորձելու եմ ուղղել Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությունում իմ ելույթները: Ցանկանում եմ օգնել Արգենտինայի հավաքականին նվաճել գավաթը: Իհարկե, մենք միշտ տխրելու ենք, որ չենք կարողացել հաղթել Աշխարհի առաջնությունում, բայց Ամերիկայի գավաթը մեզ դրական էմոցիաներ կհաղորդի:

Չիլիի հետ եզրափակիչը հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստվում ենք այնպես, ինչպես բոլոր մյուս խաղերին,-Ագուերոյի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում