Նադալ. Պետք է ընդունեմ այս պարտությունը և առաջ շարժվեմ

Նադալ. Պետք է ընդունեմ այս պարտությունը և առաջ շարժվեմ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում գերմանացի Դաստին Բրաունից կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Պարտվել եմ, դա ինձ տխրեցնում է: Մնում է միայն շնորհավորել մրցակցիս: Պետք է ընդունեմ այս պարտությունը և առաջ շարժվեմ: Վերջ ի վերջո սա ընդամենը սպորտ է. լինում են հաղթանակներ, և լինում են պարտություններ:

Այս պարտությունն ավելի ցավալի է, քան «Ուիմբլդոնում» կրած նախորդ պարտություններս, քանի որ նախկինում մեկնարկից առաջ 100% պատրաստ չէի և ասում էի այդ մասին, իսկ այս անգամ թվում էր` վատ մարզավիճակում չեմ,-ասել է Նադալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում