Մովսիսյանը բուժզննում կանցնի Հռոմում

Մովսիսյանը բուժզննում կանցնի Հռոմում

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն, ով այս օրերին մարզվում է անհատական ծրագրով և չի մասնակցում Շվեյցարիայում ընթացող ուսումնամարզական հավաքին, շուտով բուժզննում է անցնելու Հռոմում: Այս մասին «Спорт-экспресс»-ին տված հարցազրույցում ասել է Մովսիսյանի թիմակից Արազ Օզբիլիսը:

-Զանգահարու՞մ եք Մովսիսյանին: Ինչպե՞ս է:

-Հաճախ ենք զրուցում: Առաջվա պես նա անհարմարություն է զգում, մոտ ժամանակներս մեկնելու է Հռոմ, որպեսզի այնտեղ բուժզննում անցնի: Հույս ունեմ` շատ շուտով նա կմիանա մեզ:

-Հարցնու՞մ է` ինչպե՞ս են ընթանում մարզումները, ինչպիսի՞ն է թիմի կյանքը Շվեյցարիայում:

-Բնականաբար: Այժմ Յուրայի մոտ հեշտ շրջան չէ. նա բաց է թողնում մրցաշրջանային նախապատրաստության կարևոր փուլը: Գիտեմ` դրա համար շատ է ցավում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում