«Ման. Յունայթեդը» և «Բավարիան» սկսել են բանակցությունները

«Ման. Յունայթեդը» և «Բավարիան» սկսել են բանակցությունները

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կարիերան կարող է Մյունխենի «Բավարիայում» շարունակել:

Գերմանական «Bild» պարբերականի հաղորդած տեղեկատվության համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը և «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն արդեն բանակցություններ են վարել դի Մարիայի տրանսֆերի վերաբերյալ: Անգլիական ակումբի ներկայացուցիչը հայտնել է, որ պատրաստ են վաճառել Անխել դի Մարիայի տրանսֆերը, եթե նրա համար ստանան 50 մլն եվրո: Պարբերականը գրում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը դժվար թե համաձայնի նման գումար վճարել, և բանակցությունները կարող են նոր փուլ թևակոխել:

Հիշեցնենք, որ անցյալ ամռանն Անխել դի Մարիան 75 մլն եվրոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի նախորդ առաջնությունում 27-ամյա արգենտինացին մասնակցեց 27 խաղի, խփեց 3 գոլ և կատարեց 10 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում