Կրոս. Ճիշտ որոշում եմ կայացրել` տեղափոխվելով «Ռեալ»

Կրոս. Ճիշտ որոշում եմ կայացրել` տեղափոխվելով «Ռեալ»

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը հայտարարել է, որ չի զղջում անցյալ ամռանը «Բավարիայից» մադրդիյան ակումբ տեղափոխվելու որոշման համար:

-Ես լիովին գոհ եմ և համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` Աշխարհի առաջնության ավարտից հետո տեղափոխվելով «Ռեալ»: Ինձ համար «Ռեալում» առաջին մրցաշրջանը շատ լավ ստացվեց, հարմարվեցի թիմին: Այժմ հույս ունեմ` նոր մրցաշրջանում տիտղոսներ կնվաճենք: Մեր թիմը կարող է չեմպիոն դառնալ բոլոր մրցաշարերում,-Կրոսի խոսքը մեջբերված է «TZ»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում