Գվարդիոլա. Հիանալի է, եթե Բաստին ցանկանում է մնալ

Գվարդիոլա. Հիանալի է, եթե Բաստին ցանկանում է մնալ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշի կարիերան շարունակել մյունխենյան ակումբում:

-Շվայնշտայգերը մտնում է հաջորդ մրցաշրջանի համար իմ ծրագրերում: Եթե Բաստին ցանկանում է մնալ, ապա դա հիանալի է: Երբ նա առողջ է, ես նրա մակարդակի առնչությամբ որևէ կասկած չեմ կարող ունենալ: Նման մակարդակի ֆուտբոլիստն ինքն է ապագայի վերաբերյալ որոշում կայացնում, բայց, իհարկե, ես հավատում եմ, որ նա ևս մեկ մրցաշրջան կմնա մեզ հետ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հավելենք, որ հուլիսի 11-ին ավարտվելու է «Բավարիայի» ֆուտբոլիստների արձակուրդը, իսկ մինչ այդ Բաստիան Շվայնշտայգերը պետք է հանդիպի ակումբի նախագահ Կարլ-Հայն Ռումենիգեի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում