Ֆեդերեր. Կարող եմ հաղթել «Ուիմբլդոնում»

Ֆեդերեր. Կարող եմ հաղթել «Ուիմբլդոնում»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով «Ուիմնդլոնի» երկրորդ շրջանում 6:4, 6:2, 6:2 հաշվով առավելության հասավ ամերիկացի Սեմ Կուերիի նկատմամբ, գնահատել է մրցաշարում հաղթելու իր հնարավորությունները:

-Կարծում եմ` կարող եմ հաղթել մրցաշարում, բայց պետք է նշել, որ շատ թենիսիստներ են հիանալի խաղում: Օրինակ` Էնդի Մարեյն ավելի հաջող է հանդես գալիս, քան նախորդ մրցաշրջանում: Երիտասարդները մեկ տարվա ընթացքում ավելի ուժեղ են դարձել և ավելի փորձառու խոտածածկ կորտերի վրա:

Իհարկե, հեշտ չի լինելու, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ` երբ խաղս ստացվում է, ինչպես դա եղավ այս շաբաթվա ընթացքում, ապա կարող եմ տիտղոս նվաճել,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում