Սուարեսը կատարել է խոստումը և այցելել է քաղցկեղով հիվանդ տղային (լուսանկարներ)

Սուարեսը կատարել է խոստումը և այցելել է քաղցկեղով հիվանդ տղային (լուսանկարներ)

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անակնկալ է պատրաստել ուրուգվայցի մի տղայի համար։

Դեռևս մայիսին Սուարեսը տեսազանգ էր կատարել Մաթեոյին, ով բուժվում է քաղցկեղից ուրուգվայական «Dr Perez Scremini Foundation» հիվանդանոցում: Սուարեսը տղային չեմպիոն և մարտիկ էր անվանել, հորդորել էր չհանձնվել և խոստացել էր նրան ուղարկել իր մարզաշապիկը, եթե տղան լսի և անի այն ամենն, ինչ ասում են բժիշկները։

Երեկ Սուարեսը կնոջ` Սոֆիայի հետ այցելել է հիվանդանոց և անձամբ է տղային հանձնել խոստացած նվերը: Ֆուտբոլիստը հանդիպել է նաև այլ փոքրիկների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում