Պաշտոնական. Ֆալկաոն տեղափոխվեց «Չելսի»

Պաշտոնական. Ֆալկաոն տեղափոխվեց «Չելսի»

Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մոնակոյին», կարիերան շարունակելու է «Չելսիում»: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ֆալկաոն 2015-16թթ. մրցաշրջանում վարձավճարով է հանդես գալու «Չելսիում»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռադամել Ֆալկաոն կրկին վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Կոլումբիացին Անգլիայի առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, խփել 4 գոլ։

Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ կօգնի Ֆալկաոյին առաջվա պես լավ հանդես գալ և վերադառնալ լավագույն ռմբարկուների շարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում